629.24
6.94
521.89
+13
Եղանակը Երևանում
Հայ

Արմավիրում բնակելի շենքն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, 14–ից ավելի ընտանիք մնացել է անօթևան (ՖՈՏՈ)

11:58
23 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում:

Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան, և դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին:

Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, հրդեհը բռնկվել է Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ հիմա բնակվում էր 14-ից ավելի ընտանիք։ 

пожар в Армавире

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ՝ Արմավիրի, Բաղրամյանի, Վաղարշապատի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից:

пожар в Армавире

«Կրակը տեսանելի էր անգամ Արմավիր քաղաքից, ու հրշեջները՝ ոստիկանների, Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի և քաղաքացիների հետ պայքարում էին կրակի տարածման դեմ, սակայն երկհարկանի շենքն ամբողջովին վերածվել է մոխրակույտի», – նշվում է հաղորդագրության մեջ։

пожар в Армавире

Ականատեսների խոսքերով, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո առաջացել է կրակ: Ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և վիրավորներ չկան։

пожар в Армавире

Օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել նաև Արմավիրի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները:–0–

пожар в Армавире


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:34
23 Ապրիլի 2021
Փարաքարում 25–ամյա վարորդը Toyota–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի ու բախվել երկաթե տաղավարին
Փարաքարում 25–ամյա վարորդը Toyota–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի ու բախվել երկաթե տաղավարին
13:28
22 Ապրիլի 2021
Հրապարակվել են կադրեր Արշակունյաց պողոտայում գրանցված պայթյունի վայրից. կա երկու զոհ (ՎԻԴԵՈ)
Կադրեր Արշակունյաց պողոտայում գրանցված պայթյունի վայրից. կա երկու զոհ. ՎԻԴԵՈ
10:41
22 Ապրիլի 2021
Արշակունյաց պողոտայում ամբարձիչի գազի բալոն է պայթել, կան զոհեր (ՖՈՏՈ)
Արշակունյաց պողոտայում ամբարձիչի գազի բալոն է պայթել, կան զոհեր. ՖՈՏՈ
14:38
21 Ապրիլի 2021
Հայաստանում կորոնավիրուսից 34 տարեկան հղի է մահացել. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսից 34 տարեկան հղի է մահացել
18:42
20 Ապրիլի 2021
Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի` ծառից կախված վիճակում
Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի` ծառից կախված վիճակում
10:47
20 Ապրիլի 2021
Իջևանում 12 տարեկան երեխա է մահացել սննդային թունավորումից, կան հոսպիտալացվածներ
Իջևանում 12 տարեկան երեխա է մահացել սննդային թունավորումից, կան հոսպիտալացվածներ
22:31
19 Ապրիլի 2021
Լոռու մարզում սնկից թունավորման դեպք է գրանցվել. ԱՆ–ն զգուշացնում է
Լոռու մարզում սնկից թունավորման դեպք է գրանցվել. ԱՆ–ն զգուշացնում է
13:57
19 Ապրիլի 2021
«Կալաշնիկով», որսորդական հրացան ու մեծ թվով զենք–զինամթերք. Երևանում տղամարդն օրը ցերեկով շենքի մոտ կրակոցներ է արձակել (ՎԻԴԵՈ)
«Կալաշնիկով», որսորդական հրացան ու մեծ թվով զենք–զինամթերք. Երևանում տղամարդն օրը ցերեկով շենքի մոտ կրակոցներ է արձակել, կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
10:41
19 Ապրիլի 2021
Lexus–ն արգելափակվել է Արփա գետում, անհրաժեշտ է եղել փրկարարների
Lexus–ն արգելափակվել է Արփա գետում, անհրաժեշտ է եղել փրկարարների
18:06
17 Ապրիլի 2021
Կրակոցներ Երևանում, «մինչև ատամները» զինված քաղաքացին վնասազերծվել է
Կրակոցներ Երևանում, «մինչև ատամները» զինված քաղաքացին վնասազերծվել է
18:04
16 Ապրիլի 2021
Կոտայքի գյուղերից մեկում հղի կնոջ դի է հայտնաբերվել
Կոտայքի գյուղերից մեկում 7 ամսական հղի կնոջ դի է հայտնաբերվել
15:07
16 Ապրիլի 2021
Բռնվել է կաշառք վերցնելու պահին. մայորը բերման է ենթարկվել 600 հազ. դրամ կաշառք վերցնելիս (ՎԻԴԵՈ)
Բռնվել է կաշառք վերցնելու պահին. մայորը բերման է ենթարկվել 600 հազ. դրամ կաշառք վերցնելիս. ՎԻԴԵՈ