440.42
4.4
402.65
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Արմավիր» ՔԿՀ–ի դատապարտյալը փորձել է սպանել նույն ՔԿՀ–ի կալանավորին

20:14
04 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Մեղադրանքներ են առաջադրվել նույն ՔԿՀ-ի 2 դատապարտյալի։

2017 թվականի մարտի 25-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել կալանավորներից մեկի՝ Մ.Հարությունյանի նկատմամբ՝ կտրող-ծակող առարկայով պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները՝ կալանավորի նկատմամբ կատարված հարձակման պայմանները, եղանակը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ սպանության փորձ է իրականացվել նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալի կողմից։

Զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը։ Ապա՝ բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։

Քննությամբ նաև բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակից են եղել նաև այլ դատապարտյալներ՝ սահմանափակելով նրա շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից և շտապել դեպի կալանավորի խուց՝ այլ անձանց հետ միասին վնասազերծելով կալանավորի նկատմամբ ոտնձգություն իրականացրած դատապարտյալին։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երկու դատապարտյալի. նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ նույն ՔԿՀ-ի մյուս դատապարտյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև` առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին