Արարատում 2 տարեկան երեխան ընկել է ջրանցքը

29.08.2016, 14:04
Այսօր՝ օգոստոսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Արարատում 2 տարեկան երեխան ընկել է ջրանցքը
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 10։40-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխա, հաղորդում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Դվին և Հնաբերդ գյուղերը կապող ջրանցքի մոտից, նա անզգուշաբար ընկել է ջրանցքը։

Կայքի տեղեկություններով՝ երեխան 2 տարեկան Իրինա Դավթյանն է, ով բնակվում էր Դալար գյուղում, սակայն այցելել էր Դվին գյուղ տատիկին տեսակցելու։

Նրան ջրանցքից դուրս են բերել գյուղացիները, ովքեր իրենց մեքենայով տեղափոխել են հիվանդանոց և, ճանապարհին տեսնելով շտապօգնության ավտոմեքենան, հանձնել են երեխային բժիշկներին, սակայն պարզվել է, որ նա արդեն մահացած է։

Փաստի առթիվ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։–0–