Արագածոտնում կողաշրջված ավտոմեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

13.02.2017, 14:16
Երկուշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Արագածոտնում կողաշրջված ավտոմեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 09։50-ի սահմանում Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևան-Գյումրի ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, ծառայության ընթացքում նկատել են, որ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել և կողաշրջված վիճակում կանգնած է «Renault» մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ՃՈ աշխատակիցները մեքենայի մեջ հայտնաբերել են Երևանի բնակիչ, 58-ամյա Ֆելիքս Առաքելյանի դին։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ Առաքելյանը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել։

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն առաքիչ էր և մեքենան բարձված էր քաղցրավենիքով։ -0-