Ապարանում 3 մարդ է թունավորվել ծիրանի հյութից, այդ թվում` երեխա

28.12.2017, 15:06
Ապարանում թունավորման դեպք է արձանագրվել տան պայմաններում պահածոյացված ծիրանի հյութից:
Ապարանում 3 մարդ է թունավորվել ծիրանի հյութից, այդ թվում` երեխա

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ապարանում թունավորման դեպք է արձանագրվել տան պայմաններում պահածոյացված ծիրանի հյութից, հայտնում է ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

«Դեկտեմբերի 27-ին ժամը 22.40-ին հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում ծիրանի հյութից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Գյուլնարա Խ.-ն, 2010 թ. ծնված Դավիթ Խ.-ն և 2001 թ. ծնված Ալլա Խ.-ն», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են ժամը 21.45-ի սահմաններում` իրենց տանը, տան պայմաններում պահածոյացված ծիրանի հյութ խմելու հետևանքով:

Կատարվում է քննություն:-0-