ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել մարտի 19-ին Աբովյան քաղաքի բնակչուհի 40-ամյա Ռուզաննա Դ.-ի հաղորդման փաստով:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, նա հայտնել է, որ իր ընկերուհին`համաքաղաքացի 39-ամյա Արմինե Խ.-ն Աբովյան քաղաքում գործող տնտեսական խանութ-սրահից դուրս է եկել և չի վերադարձել:
Որոշ ժամանակ անց նա իր բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն է ուղարկել՝ գրելով.«Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ» բովանդակությամբ:
Загружается новость ...
"Право"
Կայքի տեղեկություններով՝ իրականացված հսկայածավալ որոնողական աշխատանքների արդյունքում գիշերը ժամը 22:30-ի սահմաններում Արմինե Խ–ին հայտնաբերել են Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:
Կայքի տեղեկություններով՝ նրան հիվանդանոց են տեղափոխել Հերացու փողոցից՝ «սոմատոֆորմ աֆտոնոմ խանգարում» ախտորոշմամբ:–0–