440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ–ն համացանցով թմրամիջոցների իրացման և մաքսանենգության սխեմա է բացահայտել

17:02
08 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է անդրազգային հանցավորության նոր դրսևորում՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր եղանակ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ

Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2018 թվականի ապրիլի 27-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման կենտրոնում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքից ՀՀ քաղաքացի Ա.Թ-ի անվամբ ուղարկված փոստային առաքանու մեջ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով` շուրջ 590 գրամ հաշիշ և 20 գրամ կրիստալ տեսակի թմրամիջոցներ։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեխանիզմի մանրամասները և դրանում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց արդյունքում 2018 թվականի մայիսի 5-ին ծանրոցը փոստային բաժանմունքից ստանալուց անմիջապես հետո դրա հասցեատեր Ա.Թ-ն և վերջինիս ընկեր Հ.Ե -ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների շնորհիվ բացահայտվել է, որ Հայաստանի Հանրապետությունում ևս ներդրվել է վերջին ժամանակահատվածում այլ պետություններում հաճախ կիրառվող՝ համացանցի միջոցով թմրամիջոցների պատվիրման և առաքման նոր եղանակ։

Այսպես՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված օգտատիրոջ կողմից տարբեր քաղաքացիներից առցանց ընդունվել են թմրամիջոցների առաքման պատվերներ, որոնց դիմաց վճարումները կատարվել են էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Այնուհետև նույն օգտատերը թմրամիջոցների մաքսանենգությամբ և դրանց իրացմամբ զբաղվելու շուրջ իր հետ համագործակցելու համաձայնություն տված ՀՀ առանձին քաղաքացիների անվամբ փոստային ծառայության միջոցով ուղարկել են մեծ խմբաքանակներով թմրամի-ջոցներ, որոնք բաժանվել են փոքր չափաբաժինների և գնորդներին փոխանցելու համար թողնվել որոշակի վայրերում։ Հիշյալ գործընթացների կատարման փաստը հավաստող տեսագրությունները, ինչպես նաև թմրամիջոցները թաքցնելու կոնկրետ վայրերի լուսանկարներն առցանց ուղարկվել են արտերկրում բնակվող անձին, ով ՀՀ-ում գտնվող իր ենթադրյալ հանցակիցներին էլեկտրոնային դրամապանակի միջոցով փոխանցել է համապատասխան միջնորդավճարներ, իսկ թմրամիջոցների գնորդներին համացանցով իրազեկել է դրանց թաքստոցների տեղակայման վայրերի մասին։

Քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հ.Ե-ն և Ա.Թ-ն վերոհիշյալ եղանակով ստացել են հաշիշ, մարիխուանա,  կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, որոնց զգալի մասն իրացրել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող շենքերի շքամուտքերում և այլ հատվածներում նախապես ընտրված թաքստոցներում տեղադրելու միջոցով։ Միայն 2018 թվականի մայիսի 4-ին, այսինքն՝ բռնվելուց մեկ օր առաջ, վերը նկարագրված եղանակով  30 թաքստոցներում պահել են գնորդների համար նախատեսված թմրամիջոցներով փաթեթներ, որոնցից 13-ը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են։

Հ.Ե-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցանքին առնչակից բոլոր անձանց բացահայտելու և հայտնաբերելու ուղղությամբ:–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին