Հայտնաբերվել է Դեբեդում անհետացած 84–ամյա կնոջ դին

18.07.2017, 16:06
Հայտնաբերվել է նախօրեին Դեբեդ գետում անհետացած կնոջ դին։
Հայտնաբերվել է Դեբեդում անհետացած 84–ամյա կնոջ դին
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնաբերվել է նախօրեին Դեբեդ գետում անհետացած կնոջ դին։

ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրության համաձայն, հուլիսի 18-ին, ժամը 09.57-ին վերսկսվել են գետում անհետացած կնոջ որոնողափրկարարական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից հինգ հրշեջ-փրկարար:
Ժամը 10:26-ին տեղեկություն է ստացվել, որ Այրում կայան-Ալավերդի հատվածում քաղաքացին գետում դի է նկատել:

Ժամը 12:16-ին փրկարարները նշված հատվածում Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացի Ռ. Վ.-ի դին և, պատգարակով տեղափոխելով մոտ 400 մ, հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Քաղաքացին Դեբեդն է ընկել նախօրեին։ Պարզվել է, որ 1933 թ. ծնված Ռ. Վ.-ը և 1961 թ. ծնված Ս. Վ.-ը Դեբեդ գետն անցնելիս վարարման հետևանքով ընկել են գետը. Ս. Վ.-ը ինքնուրույն դուրս է եկել ափ, իսկ Ռ. Վ.-ը գետում կորել է:

Загружается новость ... "Право"

Գետի երկայնքով (մոտ 4 կմ) և ափամերձ հատվածում իրականացված որոնողական աշխատանքներին մասնակցել են լրացուցիչ 9 հրշեջ-փրկարար, Քարկոփ ու Շնող գյուղերի 13 բնակիչ և ոստիկանության Թումանյանի բաժնի 4 աշխատակից:

Ժամը 20:55-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։-0-