ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ Գրիբոյեդովի փողոցի մի խանութից գողացել են աշխատակցի բջջային հեռախոսը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Նշված առևտրի կենտրոն մեկնեց օպերատիվ խումբ: 18-ամյա տուժողը հաղորդում տվեց, որ օգտվելով իր անուշադրություից՝ անհայտ անձը սեղանի վրայից գողացել է «Այֆոնը»:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին գողությունը կատարողի ինքնությունը: Դեկտեմբերի 14-ին 79-ամյա կինը հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց քննչական բաժին:
Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում