554.61
6.7
476.47
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ավելի քան 77 մլն դրամի վնաս. կառուցվել է վերգետնյա յոթհարկանի բազմաբնակարան շենք (ՎԻԴԵՈ)

15:17
18 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա ձեռք են բերվել ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ փաստական տվյալներ:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Երևանի քաղաքապետարանը սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության թույլ է տվել Դավիթաշենի 3-րդ թաղամասի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում բազմաբնակարան բնակելի շենք կառուցել:

Ըստ նախագծի` շենքը պետք է ունենար մեկ կիսանկուղային, երեք վերգետնյա և մեկ մանսարդային հարկ:

Սակայն ընկերության տնօրենը, լիցենզիա ունեցող կազմակերպության հետ պայմանագիր կնքելու փոխարեն, կազմակերպել և իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. չպարզված աղբյուրներից շինանյութեր ձեռք բերելու, նաև առանց գրանցման կամ աշխատանքային պայմանագիր կնքելու` կանխիկ վարձատրությամբ շինաշխատանքներին անհատների ներգրավելու եղանակով:

Այսինքն` առանց հաշվապահական որևէ հաշվառում վարելու իրականացրել է օբյեկտի կառուցապատումը: Բացի այդ, շեղվելով նախագծից` կառուցվել է վերգետնյա յոթհարկանի բազմաբնակարան շենք՝ ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 77 միլիոն դրամի վնաս:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:18
22 Հոկտեմբերի 2021
Գյումրիում 18–ամյա աղջիկ է նետվել կամրջից, նա հոսպիտալացվել է
Գյումրիում 18–ամյա աղջիկ է նետվել կամրջից, նա հոսպիտալացվել է
13:04
22 Հոկտեմբերի 2021
Գյումրիում 56–ամյա տղամարդը հարձակվել է տարեց մոր վրա, ծեծել նրան, մկրատով հարվածել է մորաքույրին
Գյումրիում 56–ամյա տղամարդը հարձակվել է տարեց մոր վրա, ծեծել նրան, մկրատով հարվածել է մորաքույրին
12:29
22 Հոկտեմբերի 2021
«Արմավիր» ՔԿՀ–ում Ֆրանսիայի քաղաքացի 33–ամյա կալանավոր է մահացել
«Արմավիր» ՔԿՀ–ում Ֆրանսիայի քաղաքացի 33–ամյա կալանավոր է մահացել
11:50
22 Հոկտեմբերի 2021
Ալեք Բոլդուինը պատահաբար մարդ է սպանել նկարահանման հրապարակում
Ալեք Բոլդուինը պատահաբար մարդ է սպանել նկարահանման հրապարակում
11:24
22 Հոկտեմբերի 2021
Խոշոր ավտովթար Երևանում.Ford–ը բախվել է շինության պատին
Խոշոր ավտովթար Երևանում.Ford–ը բախվել է շինության պատին
15:54
21 Հոկտեմբերի 2021
Աշտարակի կամրջի տակ 17–ամյա աղջկա դի է հայտնաբերվել, նա երկտող է թողել
Աշտարակի կամրջի տակ 17–ամյա աղջկա դի է հայտնաբերվել, նա երկտող է թողել
14:17
21 Հոկտեմբերի 2021
Երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանային գոտում. այն զգացվել է նաև Հայաստանում
Երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանային գոտում. այն զգացվել է նաև Հայաստանում
11:43
21 Հոկտեմբերի 2021
Մեքենայից թմրանյութը նետելիս բռնվել է.25–ամյա երիտասարդը թմրանյութ է պատրաստել վայրաճ կանեփի թփերից (ՎԻԴԵՈ)
Մեքենայից թմրանյութը նետելիս բռնվել է.25–ամյա երիտասարդը թմրանյութ է պատրաստել վայրաճ կանեփի թփերից.ՎԻԴԵՈ
11:00
21 Հոկտեմբերի 2021
Կադրեր են հրապարակվել Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված ողբերգական ավտովթարի վայրից (ՎԻԴԵՈ)
Կադրեր են հրապարակվել Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված ողբերգական ավտովթարի վայրից.ՎԻԴԵՈ
21:11
20 Հոկտեմբերի 2021
Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված ողբերգական ավտովթարի վայրում չեն եղել նախազգուշացնող նշաններ, իրավասուները հրավիրվել են դեպքի վայր
Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված ողբերգական ավտովթարի վայրում չեն եղել նախազգուշացնող նշաններ, իրավասուները հրավիրվել են դեպքի վայր
10:57
20 Հոկտեմբերի 2021
Բաժակներում եղելէ սպիտակավուն հեղուկ.մանրամասներ Զովունիում տեղի ունեցած սարսափելի դեպքից
Բաժակներում եղելէ սպիտակավուն հեղուկ.մանրամասներ Զովունիում տեղի ունեցած սարսափելի դեպքից
10:15
20 Հոկտեմբերի 2021
Կանեփանման զանգվածը քաղել էր վայրաճ թփերից.Վանաձորում անչափահաս է բերման ենթարկվել (ՎԻԴԵՈ)
Կանեփանման զանգվածը քաղել էր վայրաճ թփերից.Վանաձորում անչափահաս է բերման ենթարկվել.ՎԻԴԵՈ