Մասիսում 68–ամյա տղամարդը ճանապարհը չզիջելու համար դանակով հարվածել է 62–ամյա տղամարդու ականջին
04.04.2023,
19:37
Ճանապարհը չզիջելու համար վեճը վերածվել է դանակահարության

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ հարականջային շրջանի կտրած արնահոսող վերք, քթի, ձախ թևի կտրած արնահոսող վերք, միջհոնքային շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել սուրենավանցի 62-ամյա մի տղամարդ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16.30-ի սահմաններում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանության ընթացքում անհայտ անձը դանակով հարվածներ էր հասցրել հիվանդանոց տեղափոխվածին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 62-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է «Տոյոտա Ալփարդ» մակնիշի մեքենայի վարորդը: Մասիս քաղաքի 68-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:–0–
Загружается новость ...
"Право"