436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 63–ամյա տղամարդը սեքսուալ բռնի գործողություններ է կատարել 12 տարին չլրացած աղջկա նկատմամբ, հայտնի են հանգամանքները

12:48
16 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևանի 63-ամյա բնակչի կողմից 12 տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 63-ամյա բնակիչը, մտերիմ հարաբերություններ ունենալով երևանաբնակ ընտանիքի հետ, օգտվելով 12 տարին չլրացած երեխայի ծնողների բացակայությունից, 2019թ. սեպտեմբերին երկու անգամ, ինչպես նաև 2020թ. փետրվարին այցելել է նրանց բնակարան, որտեղ օգտվելով վերոնշյալ երեխայի անօգնական վիճակից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 63-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ