415.29
4.72
387.04
+29
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ–ից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվել 600 հազար դոլարի 1328 հեռախոս, հարուցվել է քրեական գործ (ՎԻԴԵՈ)

10:58
26 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մասնավորապես, օրերս  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ: 

« Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում` «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները: Հայտնաբերվել է 1328  հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար: Որոշ մոդելներն, ի դեպ,  հայաստանյան շուկայում վաճառվում են  600,000-ից մինչև 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում:  Մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել  նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Հատկանշական է, որ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Միաժամանակ հետաքննիչի կողմից նույն օրը որոշում է կայացվել վերը նշված ապրանքներն առգրավելու մասին։ 

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից և երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ Հայաստանի Հանրապետության տարածք: Նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու  օդային փոխադրողներին ևս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար:

Դեպքի առնչությամբ կատարված նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
08 Հունիսի 2023
15-ամյա պատանին մարմնական վնասվածք է պատճառել 52-ամյա կնոջը
15-ամյա պատանին մարմնական վնասվածք է պատճառել 52-ամյա կնոջը
15:23
08 Հունիսի 2023
Ողբերգական վրաերթ Երևանում.20–ամյա վարորդը Range Rover–ով վրաերթի է ենթարկել 67–ամյա տղամարդու
Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է
10:02
08 Հունիսի 2023
Գազի արտահոսք Երևանի շենքերից մեկում. կա տուժած
74-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
16:07
07 Հունիսի 2023
Երևանում զինծառայողն իր տանը ինքնավնասում է կատարել ու մահացել
Զինծառայողը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, հիմա գտնվում էր վերականգնողական արձակուրդում
15:14
07 Հունիսի 2023
Էջմիածնում 46–ամյա տղամարդը ոստիկաններին անձամբ հրավիրել է տուն ու ներկայացրել թմրանյութը (ՎԻԴԵՈ)
Էջմիածնում 46–ամյա տղամարդը ոստիկաններին անձամբ հրավիրել է տուն ու ներկայացրել թմրանյութը. ՎԻԴԵՈ
12:21
07 Հունիսի 2023
Դեբետ գյուղում 11–ամյա աղջնակի դի է հայտնաբերվել. նա հոսանքահարվել է խաղահրապարկում
Դեբետ գյուղում 11–ամյա աղջնակի դի է հայտնաբերվել. նա հոսանքահարվել է խաղահրապարկում
11:56
07 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին փորձել է ՀՀ–ից Ավստրալիա տեղափոխել մեթամֆետամինով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ (ՎԻԴԵՈ)
Իրանի քաղաքացին փորձել է ՀՀ–ից Ավստրալիա տեղափոխել մեթամֆետամինով լցված կազմերով պատրաստված  2 գիրք. ՎԻԴԵՈ
11:19
07 Հունիսի 2023
Սպանություն Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով
Նախօրեին երեկոյան սպանություն է տեղի ունեցել Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով
10:22
07 Հունիսի 2023
20-ամյա երկու երիտասարդ մոլորվել է Բջնի գյուղի սարում
20-ամյա երկու երիտասարդ մոլորվել է Բջնի գյուղի սարում
16:07
06 Հունիսի 2023
23–ամյա երիտասադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը (ՎԻԴԵՈ)
23–ամյա երիտասադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը. ՎԻԴԵՈ
15:25
06 Հունիսի 2023
Թշնամական հարաբերություններ են ունեցել. տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին
Տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին