411
5.11
388.18
+18
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի ավտովթար-հրդեհ Գեղարքունիքում. 6 մարդ զոհվել է, այդ թվում՝ 8-ամյա և 5-ամյա երեխաներ

00:07
08 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ հունվարի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel և ՎԱԶ 21703 մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։

Հրշեջները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, ապա հատուկ տեխնիկաների միջոցով 6 մոխրացած դիեր դուրս են բերել ավտոմեքենաներից։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են` ՎԱԶ 21703-ը վարել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ 23-ամյա Ն. Կնյազյանը, իսկ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 33-ամյա Ա. Աբրոյանը։

Ավտովթար-հրդեհի հետևանքով վերջիններս և Ն․ Կնյազյանի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ 32-ամյա Կ. Իրիցյանը և Ա․ Աբրոյանի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչներ 30-ամյա Ա. Շախնազարյանը, 8-ամյա Ն. Աբրոյանը և 5-ամյա Վ. Աբրոյանը տեղում մահացել են։

Կայքի տեղեկություններով Opel-ի ուղևորները Opel-ի վարորդի կինն ու երեխաներն էին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:15
11 Մարտի 2023
Կրակոցներ Երևանում. կա վիրավոր
Կրակոցներ Երևանում. կա վիրավոր
13:35
11 Մարտի 2023
Ներքին Բազմաբերդ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, 3 տուժածներից մեկի վիճակը ծանր է
Ներքին Բազմաբերդ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, 3 տուժածներից մեկի վիճակը ծանր է
10:15
11 Մարտի 2023
40-ամյա տղամարդը ոսկեղեն ու փող պահանջելուց հետո հափշտակել էր կարի մեքենան
Բռնություն է գործադրել թոշակառու կնոջ նկատմամբ
16:51
10 Մարտի 2023
Սյունիքում դպրոցական ավտոբուսը կամրջից ընկել է գետը, կա զոհ (ՖՈՏՈ)
Սյունիքում դպրոցական ավտոբուսը կամրջից ընկել է գետը, կա զոհ. ՖՈՏՈ
11:37
10 Մարտի 2023
Երկու տարեկան երեխա է ընկել չորրորդ հարկի պատուհանից, վիճակը ծանր է
Երկու տարեկան երեխա է ընկել չորրորդ հարկի պատուհանից
11:00
10 Մարտի 2023
Հեռակառավարվող թռչող սարքը երկու բջջային հեռախոս է գցել «Սևան» ՔԿՀ-ի տարածք
Հեռակառավարվող թռչող սարքը երկու բջջային հեռախոս է գցել «Սևան» ՔԿՀ-ի տարածք
10:15
10 Մարտի 2023
Մոսկվայում 62-ամյա տղամարդը 15-ամյա դեռահասին հրել է շարժվող գնացքի տակ (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում 62-ամյա տղամարդը 15-ամյա դեռահասին հրել է շարժվող գնացքի տակ. ՎԻԴԵՈ
16:37
09 Մարտի 2023
BMW–ի վարորդը վրաերթի է ենթարկել իր 10–ամյա որդուն
BMW–ի վարորդը վրաերթի է ենթարկել իր 10–ամյա որդուն
13:36
09 Մարտի 2023
Զինծառայողի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. հրապարակվել են մահվան հանգամանքները
Զինծառայողի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. հրապարակվել են մահվան հանգամանքները
10:15
09 Մարտի 2023
Էջմիածնում 3 անչափահաս կողոպտել են 75-ամյա կնոջն ու ծեծել նրան
Էջմիածնում 3 անչափահաս կողոպտել են 75-ամյա կնոջն ու ծեծել նրան
20:11
08 Մարտի 2023
Երևանում 3-ամյա երեխան բարձրացել է ծառն ու չի կարողացել իջնել. օգնության են հասել փրկարարները
Երևանում 3-ամյա երեխան բարձրացել է ծառն ու չի կարողացել իջնել. օգնության են հասել փրկարարները
23:52
07 Մարտի 2023
Կապանում 51-ամյա տղամարդը սպանելու նպատակով վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
Ավելի վաղ նա կրակել է նրա ուղեկցությամբ ու հարվածներ հասցրել