Արարատում 59-ամյա տղամարդը 14–ամյա աղջկան առաջարկել է թմրանյութ փորձել՝ ասելով, որ եթե օգտագործի, գիտելիքներում առաջընթաց կունենա

21.05.2024, 14:09
Ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ անհայտ անձը Արարատ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել
Արարատում 59-ամյա տղամարդը 14–ամյա աղջկան առաջարկել է թմրանյութ փորձել՝ ասելով, որ եթե օգտագործի, գիտելիքներում առաջընթաց կունենա
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ անհայտ անձը Արարատ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, տեղեկությունը ճշտելու համար ոստիկանների կողմից մշակվում է օպերատիվ պլան: Մարզի ոստիկանապետի որոշմամբ ստեղծվում է օպերատիվ խումբ:

Պարզվում է, որ ավագ տեսուչի ստացած տեղեկությունը հավաստի է, ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով Արարատ քաղաքում հայտնաբերում են կասկածյալին և բերման ենթարկում:

Պարզվում է նար, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:

Բարեբախտաբար երեխան չի օգտագործել այդ ամենը, նրա մայրը այն ներկայացրել է ոստիկաններին: Պարզվել է, որ այնտեղ եղել է կանեփի բույսից պատրաստված ընդհանուր 3.9 գրամ թմրամիջոց:

Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածն Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ա․ Պ.-ն է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։