Արտակարգ պատահար Կոտայքում. 57–ամյա վարորդը Opel–ով անզգուշաբար անցել է փողոցում ընկած 29–ամյա տղամարդու վրայով

08.01.2021, 10:57

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Հովհաննես Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Քանաքեռավան գյուղի բնակիչ, 29-ամյա Գառնիկ Ս.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապ օգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանություն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վրաերթի ենթարկվածը առողջական խնդիրներ ունի և ամեն անգամ նշված հատվածում ինչ-որ պարկ ուսին դրած գնում գալիս է:

Վրաերթի ենթարկվելուց առաջ նրա ինքնազգացողությունը վատացել է և ընկել ու ճանապարհի մթության պատճառով վարորդն էլ չի նկատել և անզգուշաբար անցել է նրա վրայով: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:–0–