420.39
4.19
395.1
+17
Եղանակը Երևանում
Հայ

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 57–ամյա վարորդը Nissan–ով վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի

11:00
17 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ մարտի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Աճառյան փողոցում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, և թողնելով անօգնական, դիմել փախուստի:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Փաստի առթիվ քննիչ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կայքի հաղորդմամբ, մի քաղաքացի ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ վրաերթն ինքն է կատարել, իր կողմից վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով և ավտոմեքենան գտնվում է ավտոտնակում:

Երևանի ՃՈ պետի գլխավորությամբ ոստիկանները հայտնաբերել են նշված ավտոմեքենան, որը Nissan X-Trail մակնիշի է, վարորդն էլ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 57-ամյա Ալեքսանդր Ֆարամազյանն է: Նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվում է խմածության ամենաբարձր աստիճանի:

Կայքի տեղեկացմամբ, Ֆարամազյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը խմել է դեպքից հետո, քանի որ վախեցել է և ծանր է տարել տեղի ունեցածը:

Կայքի տեղեկություններով, քննիչ որոշմամբ Ա. Ֆարամազյանը ձերբակալվել է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:04
17 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ Volkswagen–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում
15:53
16 Ապրիլի 2024
Վթարվել է Լոռիի մայրուղային ջրատարը․ առանց ջուր են մնացել Վանաձորն ու 13 գյուղ (ՎԻԴԵՈ)
Վթարվել է Լոռիի մայրուղային ջրատարը․ առանց ջուր են մնացել Վանաձորն ու 13 գյուղ. ՎԻԴԵՈ
15:21
15 Ապրիլի 2024
Հայտնաբերվել է գագաթոսկրի և ճակատոսկրի կոտրվածք․ ԲԿ–ն՝ 3–րդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի առողջական վիճակի մասին
Հայտնաբերվել է գագաթոսկրի և ճակատոսկրի կոտրվածք, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
13:48
15 Ապրիլի 2024
Երևանում 28–ամյա երիտասարդն ատրճանակը պահել է սուպերմարկետի գանձապահի վրա, վերցրել գարեջուր ու ծխախոտ և հեռացել
Երևանում 28–ամյա երիտասարդն ատրճանակը պահել է սուպերմարկետի գանձապահի վրա, վերցրել գարեջուր ու ծխախոտ և հեռացել
11:28
15 Ապրիլի 2024
Երևանում 1,5 տարեկան երեխա է ընկել 3–րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երևանում 1,5 տարեկան երեխա է ընկել 3–րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:12
15 Ապրիլի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է գետում, նրա մարմինը գտել են մեքենայից դուրս (ՎԻԴԵՈ)
Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է գետում, նրա մարմինը գտել են մեքենայից դուրս․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
09:59
15 Ապրիլի 2024
Նորաշեն գյուղի մոտ մեքենան ընկել է Սևանա լիճը
Նորաշեն գյուղի մոտ մեքենան ընկել է Սևանա լիճը
22:27
13 Ապրիլի 2024
Հայտնաբերվել է 36կգ ոսկի և մի քանի մլրդ դրամ գողացած կասկածյալներից մեկը․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է 36կգ ոսկի և մի քանի մլրդ դրամ գողացած կասկածյալներից մեկը․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
22:00
12 Ապրիլի 2024
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ 4 զինծառահող մահացել է, 20–ը վիրավոր է
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ 4 զինծառայող մահացել է, 20–ը վիրավոր է
15:50
12 Ապրիլի 2024
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ ու փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել
Փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել