415.35
6.93
415.97
+24
Եղանակը Երևանում
Հայ

Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում. մտել է խանութ, սպառնացել է աշխատակցուհուն և հափշտակել 540 հազար դրամ

14:23
08 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ձեռնարկված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

«Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 7-ին, ըստ որի՝ նախօրեին անհայտ անձը, թղթե տոպրակ վերցնելու պատրվակով, մուտք է գործել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող քաղցրավենիքների խանութ և աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել դրամարկղում առկա, նախնական տվյալներով, 540.000 ՀՀ դրամ գումարն ու դիմել փախուստի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են խանութի սրահը տեսանկարահանող սարքի տեսագրությունները: Աշխատակցուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Վարութային գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:42
16 Սեպտեմբերի 2022
Ողբերգական ավտովթար Մարտունի–Սևան ճանապարհին. կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Մարտունի–Սևան ճանապարհին. կա զոհ ու վիրավորներ
21:37
15 Սեպտեմբերի 2022
Ներքին Հանդից դիեր վերադարձնելու համար գնացած փրկարարներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվում. ԱԻՆ
ԱԻՆ-ից հայտնում են, որ Ներքին Հանդից դիեր վերադարձնելու համար գնացած փրկարարներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվում
23:49
13 Սեպտեմբերի 2022
Հաայաստանի հարավային սահմանի մոտ երկրաշարժ է գրանցվել
Հաայաստանի հարավային սահմանի մոտ երկրաշարժ է գրանցվել
19:37
12 Սեպտեմբերի 2022
Հրապարակվել են 61–ամյա տղամարդու սպանության հանգամանքները, նրա դին գտել էին լճում
61–ամյա տղամարդը որոնվում էր որպես անհետ կորած
12:45
12 Սեպտեմբերի 2022
Երևանում 25–ամյա երիտասարդը «Մակարովից» անզգուշությամբ կրակել է իր որովայնին ու տատիկի ոտքին
Երևանում 25–ամյա երիտասարդը «Մակարովից» անզգուշությամբ կրակել է իր որովայնին ու տատիկի ոտքին
11:26
12 Սեպտեմբերի 2022
Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 07–ն ու Lexus–ը, 07–ի վարորդը տեղում մահացել է
Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 07–ն ու Lexus–ը, 07–ի վարորդը տեղում մահացել է
16:07
09 Սեպտեմբերի 2022
Առինջ գյուղում հարվածել են խանութի 70–ամյա աշխատակցուհու աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ
Առինջ գյուղում հարվածել են խանութի 70–ամյա աշխատակցուհու աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ
10:15
09 Սեպտեմբերի 2022
Տավուշի անտառներում Մարոկկոյի քաղաքացի է մոլորվել
Տավուշի անտառներում Մարոկկոյի քաղաքացի է մոլորվել
16:04
08 Սեպտեմբերի 2022
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
11:56
08 Սեպտեմբերի 2022
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
10:15
08 Սեպտեմբերի 2022
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
22:22
07 Սեպտեմբերի 2022
Լճից 61-ամյա տղամարդու դի է դուրս բերվել՝ պատռված վերքերով, նա որոնվում էր որպես անհետ կորած
Լճում հայտնաբերվել է տղամարդու դի` կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով