411.41
6.62
406.09
+36
Եղանակը Երևանում
Հայ

Պետությանը պատճառվել է 54 միլիոն 550 հազար դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը (ՎԻԴԵՈ)

20:03
25 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Տաթևիկ» ՍՊ ընկերությունը 2002 թվականի հոկտեմբերին վավերացված առուվաճառքի պայմանագրով «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերությունից ընդհանուր 48 միլիոն դրամով սեփականության իրավունքով ձեռք է բերել կոմբինատի տարածքում գտնվող, 738.7 քմ մակերեսով գինիների պահման նկուղը և 130.5 քմ մակերեսով արհեստանոցի շինությունը, իսկ 2006-ի հունվարին «Տաթևիկ» ընկերությունը գրավոր համաձայնություն է տվել նույն ԲԲ ընկերության կողմից համայնքային սեփականություն հանդիսացող, կոմբինատի սպասարկման 45601 քմ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելուն՝ հետագայում սերվիտուտի` համատեղ օգտագործման, պայմանագիր կնքելու պայմանով, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Այնուհետև, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի տնօրինության իրավասու անձինք իրենց կարգադրիչ լիազորություններն իրենց օգտին օգտագործելով, առանց սեփականատիրոջ իմացության ու պատկան մարմինների կողմից տրվող համապատասխան թույլտվությունների և կապալի պայմանագրերի կնքման, իր միջոցներով 2004 թվականից կազմակերպել են «Տաթևիկ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 130.5 քմ մակերեսով արհեստանոցի շինության քանդման և նույն տեղում ընդհանուր 4545,9 քմ մակերեսով մասնաշենք-աշտարակի կառուցապատման աշխատանքները, որոնք ավարտվել են 2009 թվականին:

«Միաժամանակ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց լիազորությունները, վերը նշված գործառույթների ընթացքում կատարված փաստացի չափագրումների շրջանակներում չեն արձանագրել «Տաթևիկ» ընկերությանը պատկանող անշարժ գույքերի առկայությունը, դրանց տվյալները չեն ներառել «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի անշարժ գույքի սեփականանության իրավունքի գրանցման վկայականում, իսկ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց հերթին, նույն դրդապատճառներով, չեն արձանագրել արտադրական նշանակության մասնաշենք-աշտարակի ինքնակամ կառուցապատման փաստը, չեն ձեռնարկել օրենքով իրենց վերապահված համապատասխան միջոցներ՝ ապօրինի շինարարությունը ժամանակին դադարեցնելու, այն քանդելու, իրավախախտ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու կամ դրանք Կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 2006 թվականի մայիսի 18-ի որոշմամբ սահմանված կարգով օրինականացնելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փոխարենը՝ արդեն իսկ կառուցված շինության պայմաններում, Երևանի քաղաքապետի կողմից 2011 թվականի օգոստոսին 20 ամիս ժամկետով տրվել է մասնաշենք-աշտարակի շինարարության թույլտվություն, իսկ դրանից ընդամենը 2 ամիս անց կազմվել է մասնաշենք-աշտարակի շինարարության շահագործման փաստագրման բովանդակությամբ կեղծ ակտ, որտեղ որպես կառուցապատող ձևական նշվել է մի ընկերության անվանում։

Շինարարության շահագործման փաստագրման ակտը ներկայացվել է համապատասխան մարմիններին՝ ստորագրման և հաստատման, որի հիման վրա էլ կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից նորակառույց մասնաշենք-աշտարակը 2011 թվականին գրանցվել է «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի սեփականություն:

Հիշյալ ապօրինությունների հետևանքով «Տաթևիկ» ընկերությանը պատճառվել է ոչնչացված արհեստանոցի շինության արժեքի, իսկ պետությանը՝ ինքնակամ կառույցի օրինականացման համար նախատեսված 54 միլիոն 550 հազար դրամի՝ առանձապես խոշոր չափերով գույքային վնասներ:

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:04
17 Օգոստոսի 2022
Հեղուկ գազով բեռնված մեքենա է այրվում, առկա է պայթյունի վտանգ. ահազանգ ԱԻՆ-ում (ՖՈՏՈ)
Հեղուկ գազով բեռնված մեքենա է այրվում, առկա է պայթյունի վտանգ. ահազանգ ԱԻՆ-ում. ՖՈՏՈ
14:02
17 Օգոստոսի 2022
Կնոջ դին գտել են ՝ գլխի վնասվածքներով. նոր մանրամասներ խեղդամահ արված կնոջ սպանությունից
Կնոջ դին գտել են  ՝ գլխի վնասվածքներով. նոր մանրամասներ խեղդամահ արված կնոջ սպանությունից
12:33
17 Օգոստոսի 2022
Հուլիսի 25-ին դուրս է եկել աշխատանքի վայրից. 31-ամյա Խաչատուր Քեշիշյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
Հուլիսի 25-ին դուրս է եկել աշխատանքի վայրից. 31-ամյա Խաչատուր Քեշիշյանը որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
21:49
16 Օգոստոսի 2022
Սարսափելի դեպք Երևանում. 3 տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը
Սարսափելի դեպք Երևանում. 3 տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը
14:02
16 Օգոստոսի 2022
«Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ է տեղադրված. ահազանգ ԱԻՆ-ում
«Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ է տեղադրված. ահազանգ ԱԻՆ-ում
12:37
16 Օգոստոսի 2022
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 16 զոհերից 14-ի ինքնությունը հայտնի է, անհետ կորած է համարվում 8 քաղաքացի
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 16 զոհերից 14-ի ինքնությունը հայտնի է, անհետ կորած է համարվում 8 քաղաքացի
10:24
16 Օգոստոսի 2022
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի թվում են մանկահասակ երեխա և հղի կին, զոհերի ընդհանուր թիվը 16 է
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի թվում են մանկահասակ երեխա և հղի կին, զոհերի ընդհանուր թիվը 16 է
01:07
16 Օգոստոսի 2022
Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 10-ի
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են
23:26
15 Օգոստոսի 2022
Փլատակների տակից դուրս է բերվել եւս մեկ դի, զոհերի ընդհանուր թիվը 8 է
Փլատակների տակից դուրս է բերվել եւս մեկ դի, զոհերի ընդհանուր թիվը 8 է
20:53
15 Օգոստոսի 2022
Փլատակներից լսվել է ձայն. ԱԻՆ-ը մանրամասնում է
Փլատակներից լսվել է ձայն. ԱԻՆ-ը մանրամասնում է  
19:19
15 Օգոստոսի 2022
ՀՐԱՏԱՊ. 7-րդ զոհի դին է դուրս բերվել «Սուրմալու»-ի փլատակների տակից
ՀՐԱՏԱՊ. 7-րդ զոհի դին է դուրս բերվել «Սուրմալու»-ի փլատակների տակից