Երևանում 53–ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա:
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 53-ամյա Լուսինե Ա.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը իրեն 7-րդ հարկից ցած է նետել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։