Գեղարքունիքում 51–ամյա կինը վիճել է 24–ամյա օտարերկրացի ընկերոջ հետ ու ծծմբաթթուն լցրել նրա վրա

12.02.2025, 15:53
Ողբերգություն՝ Գեղարքունիքում․ 51–ամյա կինը կինը վիճել է 24–ամյա օտարերկրացի ընկերոջ հետ ու ծծմբաթթուն լցրել նրա վրա
Գեղարքունիքում 51–ամյա կինը վիճել է 24–ամյա օտարերկրացի ընկերոջ հետ ու ծծմբաթթուն լցրել նրա վրա

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 12-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի շենքերից մեկում մարդ է մահանում, և խնդրել է ոստիկաններ մոտենան, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ 

Մեկնած ոստիկանները, գնահատելով վնասվածքներ ստացած երիտասարդի վիճակը, կանչել են շտապօգնության խումբ: Մինչ երիտասարդը տեղափոխվում էր «Սևան» բժշկական կենտրոն , լճաշենցի 51-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և օտարերկրացի ընկերոջ միջև, որի ընթացքում նա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, ինչից հետո ինքը միջանցքի պահեստարանից վերցրել է տարայով լի ծծմբաթթուն և լցրել նրա վրա: 

Ժամը 7.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, մահացել է: 

51-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: