Հայաստան-Վրաստան սահմանին 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է Շիրակում

02.10.2024, 08:29
Հայ-վրացական սահմանին գրանցված 5 բալանոց երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում' 4-5 բալ ուժգնությամբ
Հայաստան-Վրաստան սահմանին 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է Շիրակում
 ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը 03:38-ին (Գրինվիչի  ժամանակով հոկտեմբերի 1-ին, ժամը 23։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․13⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։