Սուրենավանում 5 մեքենա են բախվել իրար, որից հետո նույն վայրում բախվել են ևս 3-ը․ կա 7 վիրավոր

07.12.2024, 16:26
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 7 վիրավոր

Սուրենավանում 5 մեքենա են բախվել իրար, որից հետո նույն վայրում բախվել են ևս 3-ը․ կա 7 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21012» մակնիշի, «ՎԱԶ 21021» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Mazda» մակնիշի ավտոմեքենաները և Շալանդ բեռնատարը։

Վթարից անմիջապես հետո նույն վայրում բախվել են նաև «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, «Ford» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։