ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է 06.05 UTC (Երևանի ժամանակով` 10։05): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 113 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որն ունի 352 հազար բնակչություն։ Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։–0–