Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ

08.08.2022, 11:55
Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ
Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած սպանության հատկանիշներով։

Shamshyan.com–ի հաղորմամբ, այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի փողոցի բնակարաններից մեկում դի կա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը վիճաբանություն է տեղի ունեցել նշված հասցեի բնակիչ՝ 48-ամյա Արման Ե-ի և 74-ամյա Վարդան Ե-ի միջև, որի ժամանակ Արման Ե-ն հրել է Վարդան Ե-ին, ով վայր ընկնելու հետևանքով գլուխը հարվածել է բազմոցին և տեղում մահացել։

Ոստիկանները տաք հետքերով Հաղթանակ թաղամասում հայտնաբերել են Արման Ե-ին և ձերբակալել։

Կայքի տեղեկություններով, ձերբակալվածը մահացածի որդին է։–0–