ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին արտակարգ պատահար է տեղի ունեցել Սյունիքում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությա հաղորդմամբ, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։
Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ․ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։
«Ապրիլի 4-ին, ժամը 09։25-ին որոնողական աշխատանքնեը վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ», – հայտնում են ԱԻՆ–ից։–0–