431.27
5.71
396.02
-1
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան դեպք Արագածոտնի մարզում. 43-ամյա որդին կասկածվում է 73-ամյա մորը ծեծելով սպանելու մեջ

20:13
06 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի գյուղի բնակչուհու մահվան հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհուն՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխելու վերաբերյալ ահազանգը «Աշտարակ ԲԿ»-ից ստացվել է 2022թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը` 13:20-ին. նույն օրը՝ ժամը` 15:15-ին, բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կինը, գիտակցության չգալով, մահացել է:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են 73-ամյա կնոջ՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի որդին՝ ծնված 1979թ.: Վերջինս, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 43-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժողի մահվան պատճառ են հանդիսացել գլխուղեղի արյունազեղումները և գանգուղեղային փակ բութ վնասվածքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:18
03 Փետրվարի 2023
Ձեռքին եղել է երկու տուփ լուցկի, կողքին՝ ծխախոտի մնացորդներ. Կոտայքում սպանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնել
Ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի է հայտնաբերվել
11:07
03 Փետրվարի 2023
Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ, վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ
Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ, վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ
10:34
03 Փետրվարի 2023
Ողբերգական դեպք Կոտայքում. հայտնաբերել է 55-ամյա տղամարդու այրված դի
55-ամյա տղամարդու այրված դի է հայտնաբերվել
14:55
02 Փետրվարի 2023
Վթար, վեճ և դանակահարություն. ՃՏՊ–ն դարձել է երիտասարդների դանակահարության պատճառ (ՎԻԴԵՈ)
Վթար, վեճ և դանակահարություն. ՃՏՊ–ն դարձել է երիտասարդների դանակահարության պատճառ. ՎԻԴԵՈ
13:12
02 Փետրվարի 2023
31–ամյա երևանցին բացել է Բերդի համայնքապետարանում գտնվոող տերմինալն ու գողացել 260 հազար դրամ (ՎԻԴԵՈ)
Բացել է տերմինալն ու գողացել 260 հազար դրամ. ՎԻԴԵՈ
11:27
02 Փետրվարի 2023
Գիշերը Երևանի փողոցներից մեկում դանակահարել են սանմաքրում իրականացնող երկու աշխատակցի
Գիշերը Երևանի փողոցներից մեկում դանակահարել են սանմաքրում իրականացնող երկու աշխատակցի
13:27
01 Փետրվարի 2023
20–ամյա եղբայրները դանակի սպառնալիքով քաղաքացուց վերցրել են բջջայի հեռախոսն ու ոսկա մատանին
20–ամյա եղբայրները դանակի սպառնալիքով քաղաքացուց վերցրել են բջջայի հեռախոսն ու ոսկա մատանին
09:53
01 Փետրվարի 2023
Խոշոր հրդեհ' «Երևան» տոնավաճառի մոտակայքում
Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
13:52
31 Հունվարի 2023
Տներում պատրաստել ու իրացրել են հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ (ՎԻԴԵՈ)
Դալար գյուղի տարբեր տներում պատրաստել ու իրացրել են հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ. ՎԻԴԵՈ
11:05
31 Հունվարի 2023
Պայթյուն գազալցակայանում` հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Այսօր պայթյուն է գրանցվել գազալցակայանում` հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ. ՖՈՏՈ
09:55
31 Հունվարի 2023
Ողբերգական ավտովթար Իջևան-Երևան ճանապարհին. զոհերի դիերը հայտնաբերվել են մեքենայից մոտ 10մ հեռու
Ողբերգական ավտովթար Իջևան-Երևան ճանապարհին. զոհերի դիերը հայտնաբերվել են մեքենայից մոտ 10մ հեռու
22:02
30 Հունվարի 2023
Կրակոց Երևանում․ շենքի պատուհանին հայտնաբերվել է կրակոցի հետք
Կրակոց Երևանում․ շենքի պատուհանին հայտնաբերվել է կրակոցի հետք