419.78
6.7
406.09
+31
Եղանակը Երևանում
Հայ

Դանակահարություն Երևանում. 42-ամյա քաղաքացին վիճաբանության ժամանակ դանակահարել է 24-ամյա երիտասարդին

12:33
13 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ անոթափոսի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Загружается новость ... "Лево"

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ս. Հ-ն է։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Մ. Մ-ի և վիրավորի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Մ. Մ-ն դանակով հարվածել է Ս. Հ-ին։

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և նրան, ով եղել է Nissan մակնիշի ավտոմեքենայով, հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ նա ձերբակալվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:00
12 Օգոստոսի 2022
Դավիթաաշենի շենքերից մեկից հետնամասում կնոջ դի է հայտնաբերվել
Այսօր Դավիթաաշենի շենքերից մեկից հետնամասում կնոջ դի է հայտնաբերվել
15:47
11 Օգոստոսի 2022
Շուրջ 64 հազար եվրո. հայկական բանկերից մեկի ֆինանսական խորհրդատուն հափշտակել է ավանդատուի գումարը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Շուրջ 64 հազար եվրո. հայկական բանկերից մեկի ֆինանսական խորհրդատուն հափշտակել է ավանդատուի գումարը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
12:32
11 Օգոստոսի 2022
«Դիլիջան ազգային պարկի» անտառապահը ծառեր էր հատել ու բռնվել (ՎԻԴԵՈ)
«Դիլիջան ազգային պարկի» անտառապահը ծառեր էր հատել ու բռնվել. ՎԻԴԵՈ
10:28
10 Օգոստոսի 2022
Չգործող ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել
Չգործող ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել
22:49
09 Օգոստոսի 2022
Հրդեհ է բռնկվել Երևանի խոշոր առևտրային կենտրոններից մեկի տարածքում (ՎԻԴԵՈ)
Հրդեհ է բռնկվել Երևանի խոշոր առևտրային կենտրոններից մեկի տարածքում. ՎԻԴԵՈ
15:22
09 Օգոստոսի 2022
Սարսափելի կադրեր այսօր Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Սարսափելի կադրեր այսօր Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. ՎԻԴԵՈ
11:12
09 Օգոստոսի 2022
Ողբերգական ավտովթար Երևան–Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel–ն ու բեռնատարը, կան զոհեր
Ողբերգական ավտովթար Երևան–Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel–ն ու բեռնատարը, կան զոհեր
15:08
08 Օգոստոսի 2022
Խոշոր ավտովթար Երևանում` 5 մեքենայի մասնակցությամբ. 5 վիրավորներից մեկը հղի է
Խոշոր ավտովթար Երևանում` 5 մեքենայի մասնակցությամբ. 5 վիրավորներից մեկը հղի է
14:23
08 Օգոստոսի 2022
Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում. մտել է խանութ, սպառնացել է աշխատակցուհուն և հափշտակել 540 հազար դրամ
Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում. մտել է խանութ, սպառնացել է աշխատակցուհուն և հափշտակել 540 հազար դրամ
11:55
08 Օգոստոսի 2022
Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ
Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ
11:12
08 Օգոստոսի 2022
Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
16:13
07 Օգոստոսի 2022
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, 65 մարդ տարհանվել է, կան տուժածներ (ՖՈՏՈ)
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, 65 մարդ տարհանվել է, կան տուժածներ. ՖՈՏՈ