ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ փետրվարի 19-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Հայկ Ավանեսյանն իր վարած BMW X6 մակնիշի ավտոմեքենայով «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթանալով՝ բախվել մարզադաշտի հարևանությամբ գտնվող կրպակին և կողաշրջվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մինչ փրկարարների ժամանումը, վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի հաղորդմամբ, բախման հետևանքով կրպակն ամբողջովին ավերվել է, այնտեղ եղած ողջ գույքն էլ՝ վնասվել։–0–