Երևանում բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մեքենա. «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր

29.10.2024, 19:48
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
Երևանում բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մեքենա. «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները:  

Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաները, բացի «ԶԻԼ»-ից, եղել են կայանված:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։