ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 23-ին կրակոց է հնչել Տավուշի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր բնակավայրի տներից մեկում կրակոց է հնչել:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, նույն բնակավայրի բնակիչ, 37-ամյա Լուսինե Դ.-ի տան բակում վիճաբանության ժամանակ վերջինս «Տիր» տիպի օդամղիչ զենքով կրակել է նույն բնակավայրի բնակիչ, 30-ամյա Սանասար Ա.-ի ուղղությամբ: Բարեբախտաբար, կրակոցի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Արդեն տեղում Լուսինե Դ.-ն ոստիկաններին հայտնել է, որ Սանասար Ա.-ն խլել է զենքը իր ձեռքից և հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին, ինիչից հետո իր ձեռքերի հատվածում վնասվածք է պատճառել ու ինքը տանից վերցրել է դանակը և սպառնացել է, որպեսզի Սանասար Ա.-ն զենքը վերադարձնի իրեն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում