633.3
7.2
519.57
+21
Եղանակը Երևանում
Հայ

Առողջապահության նախարարության կառույցներից մեկում մոտ 350 մլն դրամի հափշտակության դեպք է բացահայտվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

19:19
02 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական և քննչական ու այլ դատավարական գործողությունների շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ի.Վ.-ն պատասխանատու լինելով աշխատանքային պայմանագրի շրջանակներում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության գործունեության հետ կապված բոլոր գործառույթների պատշաճ իրականացման համար, մասնավորապես ապահովել գործատուի սեփականություն հանդիսացող կամ նրա ընթացիկ կառավարմանը կամ օգտագործմանը հանձնված գույքի, միջոցների, վառելիքաէներգետիկ պաշարների ու այլ նյութական արժեքների անվտանգությունն ու նրանց խնայողաբար և արդյունավետ օգտագործումը, 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 345.300.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է իր՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվեհամարներին, որից հետո նույն ժամանակահատվածում կանխիկացրել է նշված գումարները և օգտագործել իր անձնական կարիքների համար՝ այդ կերպ ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով հափշտակել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:

Загружается новость ... "Лево"

Վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար Ի.Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և տվել խոստովանական ցուցմունքներ՝ վերականգնելով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատճառված վնասի մի մասը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետում վերականգնել ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ:

«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատականներ տալու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:34
09 Հունիսի 2021
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
13:12
09 Հունիսի 2021
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ
10:59
09 Հունիսի 2021
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
17:44
08 Հունիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
11:01
08 Հունիսի 2021
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին (ՎԻԴԵՈ)
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին.ՎԻԴԵՈ
16:37
07 Հունիսի 2021
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
15:35
07 Հունիսի 2021
Դաժան սպանություն Երևանում. 31–ամյա զարմիկը դանակահարել է 55–ամյա քեռուն մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի պատճառով (ՎԻԴԵՈ)
Դաժան սպանություն Երևանում. 31–ամյա զարմիկը դանակահարել է 55–ամյա քեռուն մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի պատճառով.ՎԻԴԵՈ
12:01
07 Հունիսի 2021
«Հայփոստի» միջոցով ուղարկված առաքանու մեջ հայտնաբերվել են «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ–ի բացահայտումը (ՎԻԴԵՈ)
«Հայփոստի» միջոցով ուղարկված առաքանու մեջ հայտնաբերվել են «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ–ի բացահայտումը.ՎԻԴԵՈ
15:14
06 Հունիսի 2021
Դաժան սպանություն. 31–ամյա տղամարդը մահացել է ծեծի հետևանքով ստացված վնասվածքներից (ՖՈՏՈ)
Դաժան սպանություն. 31–ամյա տղամարդը մահացել է ծեծի հետևանքով ստացված վնասվածքներից.ՖՈՏՈ
20:47
04 Հունիսի 2021
Խոշոր ավտովթար Ջերմուկի մոտ. ԳԱԶ–ը ջարդուփշուր է եղել, վարորդի վիճակը ծանր է
Խոշոր ավտովթար Ջերմուկի մոտ. ԳԱԶ–ը ջարդուփշուր է եղել, վարորդի վիճակը ծանր է
14:52
04 Հունիսի 2021
Արարատի մարզում Opel–ը վրաերթի է ենթարկել 7–ամյա տղայի. նա հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում Opel–ը վրաերթի է ենթարկել 7–ամյա տղայի. նա հիվանդանոցում մահացել է
13:05
04 Հունիսի 2021
18-ամյա աղջիկը գողություն է արել «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակների դրամարկղերից (ՎԻԴԵՈ)
18-ամյա աղջիկը գողություն է արել «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակների դրամարկղերից.ՎԻԴԵՈ