Հանուն փողի. 34-ամյա գյումրեցին հարկադրել է 19-ամյա կնոջն այլ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալ (ՎԻԴԵՈ)
23:01
27 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Շիրակի մարզի մի բնակչուհի, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու դրդմամբ, փողի դիմաց սեռական հարաբերություն էր ունեցել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Տեղեկությունների հավաստիությունը պարզելու ուղղությամբ Աշոցքի ոստիկանները միջոցառումներ ձեռնարկեցին։ Նախնական տվյալներով՝ 19-ամյա կինը 34-ամյա ամուսնու հետ, որը Գյումրիի բնակիչ է, անցյալ տարվա հոկտեմբերին այցելել էր Արմավիրի մարզում բնակվող իրենց ծանոթին և գիշերել նրա տանը: Ամուսինը իրենց հյուրընկալած տղամարդուն առաջարկել էր փողի դիմաց սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ՝ ասելով, որ իրենց փող է պետք, որ Գյումրի վերադառնան:
Արմավիրի մարզի բնակիչը սեռական հարաբերություն էր ունեցել 19-ամյա կնոջ հետ։ Կատարվածից հետո կինը ամուսնուց բաժանվել էր։
Загружается новость ... "Лево"
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու հատկանիշներով։
Աշոցքի ոստիկանները, համագործակցելով Ախուրյանի բաժնի գործընկերների հետ, 34-ամյա տղամարդուն հայտնաբերել ու ներկայացրել են նախաքննական մարմին։
Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:-0-
Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է կայանված Peugeot-ին, Peugeot-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում, Opel-ն էլ, առաջ ընթնալով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում