Երևանում 33–ամյա վարորդը Nissan–ով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել եզրաքարին

14.01.2025, 14:01
Խոշոր ավտովթար՝ Երևանում
Երևանում 33–ամյա վարորդը Nissan–ով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել եզրաքարին

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Սերյոժա Հ.-ն իր վարած «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայով Ազատամարտիկների փողոցում ՝ էրեբունու թաղապետարանի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի դիմաց գտնվող բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել ցայտաղբյուրի մոտ: 
 
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
  
Վիրավորը «Էրեբունի» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ, ասելով, որ իրեն լավ է զգում: Վթարի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։