ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:10-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհին արգելափակվել է 25 ավտոմեքենա, ինչի հետևանքով ճանապարհահատվածում առաջացել է խցանում (կուտակվել է մոտ 320 ավտոմեքենա):
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա, երթևեկությունը վերականգնվել է։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում