Հայտնաբերվել է 31-ամյա քաղաքացու դին՝ ծառից կախված վիճակում
05.11.2024,
10:13
Ահազանգ էր ստացվել՝ քաղաքացին մոլորվել է. փրկարարները նրա դին գտել են ծառից կախված վիճակում

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 5-ին, ժամը 00:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարանի հուշարձանի մոտակայքում քաղաքացին մոլորվել է․ որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ծառից կախված վիճակում հայտնաբերել են քաղաքացի Մ․ Ն․-ի (ծնված 1993 թ․) դին։
Փրկարարները դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։