416.07
6.39
395.2
+3
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական դեպք Վանաձորւմ. 31–ամյա վանաձորցին դանակահարել է 32–ամյա տղամարդուն ու դիմել փախուստի

11:56
06 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի դին՝ «ձախ թիակի շրջանի կտրած պատռած վերք» ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00:30-ին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի 31-ամյա բնակիչ է:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի Ուկրաինական պողոտայում գտնվող շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համաքաղաքացի նշված անձանց միջև, որի ընթացքում 31-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 32-ամյա համաքաղաքացու ձախ թիակի հատվածին ու դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի և դիակի զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 31-ամյա տղամարդուն, ինչպես նաև՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:57
05 Դեկտեմբերի 2022
Սարսափելի դեպք Արագածոտնում. մեքենան վթարի է ենթարկվել, երիտասարդ ամուսիններն ու նրանց 3-ամյա որդին մահացել են (ՖՈՏՈ)
Դաժան դեպք Արագածոտնում. երիտասարդ ամուսիններն ու նրանց 3-ամյա որդին մահացել են
17:36
04 Դեկտեմբերի 2022
Զինծառայող է վիրավորվել չպարզված հանգամանքներում. վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայող է վիրավորվել չպարզված հանգամանքներում. վիճակը ծայրահեղ ծանր է
22:26
03 Դեկտեմբերի 2022
Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ 32-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել, գրպանում եղել է 2 երկտող
Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ 32-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել, գրպանում եղել է 2 երկտող
18:47
03 Դեկտեմբերի 2022
76-ամյա տղամարդը կացնով հարվածել է քնած որդու գլխին և նրա կնոջը
76-ամյա տղամարդը կացնով հարվածել է քնած որդու գլխին և նրա կնոջը
21:17
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
16:31
02 Դեկտեմբերի 2022
Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար
Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար
17:01
01 Դեկտեմբերի 2022
Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ինքնությունը
Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ինքնությունը
16:14
01 Դեկտեմբերի 2022
Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան. ԱԻՆ-ը մանրամասնում է
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում այսօր ՀՀ-ում ինքնաթիռի կործանման դեպքից
15:11
01 Դեկտեմբերի 2022
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում ինքնաթիռ է ընկել, հայտնաբերվել է 2 այրված դի (ՖՈՏՈ)
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում ինքնաթիռ է ընկել
13:29
01 Դեկտեմբերի 2022
Գեղարքունիքում ՎԱԶ-ը վերածվել է մետաղե ջարդոնի. 17-ամյա ուղևորի դին դուրս են բերել փրկարարները
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում. փրկարարները դուրս են բերել 17-ամյա ուղևորի դին՝ հատուկ տեխնիկայի կիրառմամբ
15:26
29 Նոյեմբերի 2022
Քանաքեռավանում ԶԻԼ-ը կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է խցիկում (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար, վարորդն արգելափակվել է բեռնատարի խցիկում. ՖՈՏՈ
14:50
28 Նոյեմբերի 2022
Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. Պեմզաշենի գործի մանրամասները (ՎԻԴԵՈ)
Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. Պեմզաշենի գործի մանրամասները. ՎԻԴԵՈ