628.02
7
533.17
+13
Եղանակը Երևանում
Հայ

Եղվարդի 30–ամյա բնակիչը փորձել է հրկիզել մոտ 17մլն դրամի զինվորական հանդերձանք, նա կալանավորվել է

11:20
05 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

«Քննությամբ պարզվել է, որ Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորությամբ, վառելանյութի օգտագործմամբ, հրկիզման եղանակով փորձել է ոչնչացնել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 17.375.000 ՀՀ դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնկված հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:40
02 Ապրիլի 2021
Տիգրանաշենի մոտակայքում հայտնաբերվել է 50–ամյա տղամարդու դի`պարանոցին փաթաթված ժապավենով և կտրած վերքերով
Տիգրանաշենի մոտակայքում հայտնաբերվել է 50–ամյա տղամարդու դի`պարանոցին փաթաթված ժապավենով և կտրած վերքերով
23:45
01 Ապրիլի 2021
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes–ն ու Mazda–ն, վերջինիս վարորդը մահացել է, նրա կինն ու 3 երեխաները հոսպիտալացվել են
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes–ն ու Mazda–ն, վերջինիս վարորդը մահացել է, նրա կինն ու  3 երեխաները հոսպիտալացվել են
21:10
01 Ապրիլի 2021
Հայտնի է երիտասարդ մոր և նրա 7–ամյա դստեր մահվան նախնական պատճառը
Հայտնի է երիտասարդ մոր և նրա 7–ամյա դստեր մահվան նախնական պատճառը
14:05
01 Ապրիլի 2021
Սարսափելի դեպք Երևանում. բնակարաններից մեկում հայտնաբերվել են 27–ամյա մոր և նրա 7–ամյա դստեր դիերը
Սարսափելի դեպք Երևանում. բնակարաններից մեկում հայտնաբերվել են 27–ամյա մոր և նրա 7–ամյա դստեր դիերը
18:39
31 Մարտի 2021
Եղվարդում մարդատար ԳԱԶԵԼ է հրդեհվել
Եղվարդում մարդատար ԳԱԶԵԼ է հրդեհվել
14:54
31 Մարտի 2021
Սյունիքում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
Սյունիքում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
11:36
31 Մարտի 2021
Սարսափելի դեպք Գյումրիում. 17–ամյա բնակիչը Երևանից գնացել էր Գյումրի ու սպանել իրեն վիրավորած օգտատիրոջը (ՎԻԴԵՈ)
Սարսափելի դեպք Գյումրիում. 17–ամյա բնակիչը Երևանից գնացել էր Գյումրի ու սպանել իրեն վիրավորած օգտատիրոջը. ՎԻԴԵՈ
11:08
31 Մարտի 2021
Զոհվածի բարեկամից գումար է հափշտակել` շիրմաքարի տեղադրման պատրվակով. ԱԱԾ բացահայտումը (ՎԻԴԵՈ)
Զոհվածի բարեկամից գումար է հափշտակել` շիրմաքարի տեղադրման պատրվակով. ԱԱԾ բացահայտումը. ՎԻԴԵՈ
13:07
30 Մարտի 2021
40–ամյա տղամարդը գումար շորթելու համար odnoklassniki.ru–ի օգտատիրոջ նկարների վրա սեռական բնույթի գրառումներ է կատարել ու սպառնացել, որ կտարածի դրանք
40–ամյա տղամարդը գումար շորթելու համար odnoklassniki.ru–ի օգտատիրոջ նկարների վրա սեռական բնույթի գրառումներ է կատարել ու սպառնացել, որ կտարածի դրանք
12:54
30 Մարտի 2021
Շուռնուխում ադրբեջանցիները գողացել են հայ ֆերմերի 13 մայր կովերին, Զոհրաբյանը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին
Շուռնուխում ադրբեջանցիները գողացել են հայ ֆերմերի 13 մայր կովերին, Զոհրաբյանը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին
11:58
30 Մարտի 2021
Կալանավորվել են Սիսիանի ոստիկանության բաժնի պետն ու նույն բաժնի այլ աշխատակիցներ (ՎԻԴԵՈ)
Կալանավորվել են Սիսիանի ոստիկանության բաժնի պետն ու նույն բաժնի այլ աշխատակիցներ. ՎԻԴԵՈ
21:13
29 Մարտի 2021
«Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայում քաղաքացի է հոսանքահարվել
«Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայում քաղաքացի է հոսանքահարվել