Ուժեղ հրդեհ է բռնկվել Երևանի փողոցներից մեկի 3 տներում, տարհանվել է 9 բնակիչ (ՎԻԴԵՈ)
13:22
06 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 6-ին, ժամը 00:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թվով երեք տան ընդհանուր տանիքում (մոտ 600 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։09-ին, մարվել՝ 01։35-ին։ Այրվել են Վանթյան փողոցի տներից մեկի ձեղնահարկը՝ մոտ 10 քմ, այնտեղ կուտակած ծառի ճյուղեր՝ մոտ 2 խմ, երկրորդ տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 6 գմ և երրորդ տան տանիքը՝ մոտ 60 քմ։