553.44
6.65
489.99
-2
Եղանակը Երևանում
Հայ

Գողության 3 դեպք և ավելի քան 1 մլն դրամի հափշտակում. տուժողները միայնակ թոշակառուներ են (ՎԻԴԵՈ)

19:15
13 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բացահայտնվել են մի շարք գողություններ Արաբկիր վարչական շրջանում, տուժողները միայնակ բնակվող թոշակառուներ են, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

 Մասնավորապես, նոյեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ օգնություն բաժանելու պատրվակով մտել 95-ամյա մի թոշակառուի բնակարան ու գողացել 900.000 դրամ։ Բացի այդ թոշակառուին է տվել 13 հազար ռուբլի հուշանվեր թղթադրամ՝ փոխարենը վերցնելով 40 հազար դրամ։

Բաժնում նույնաբովանդակ ահազանգեր ստացվեցին նաև նոյեմբերի 23-ին և դեկտեմբերի 4-ին։ Առաջին դեպքում գողացել էր 300 հազար դրամ և 200 դոլար, իսկ երկրորդ դեպքում՝ 110 հազար դրամ ու 11 հազար ռուբլի։ Տուժողները դարձյալ միայնակ բնակվող թոշակառուներ էին։

«Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ երեք դեպքում էլ գողությունները կատարել է նույն անձը։ 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքերի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,- նշվում է տարածած հաղորդագրության մեջ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ -0-

Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:36
03 Դեկտեմբերի 2021
Չարենցավանում գրանցված սարսափելի դեպքի հետքերով․36-ամյա թոռը կասկածվում է 89-ամյա տատուն սպանելու մեջ (ՖՈՏՈ)
Չարենցավանում գրանցված սարսափելի դեպքի հետքերով․36-ամյա թոռը կասկածվում է 89-ամյա տատուն սպանելու մեջ․ՖՈՏՈ
14:30
03 Դեկտեմբերի 2021
Երևանում կրկին վթար է գրանցվել՝ երթուղայինի մասնակցությամբ․ 6 մարդ հոսպիտալացվել է
Երևանում կրկին վթար է գրանցվել՝ երթուղայինի մասնակցությամբ․ 6 մարդ հոսպիտալացվել է
11:38
03 Դեկտեմբերի 2021
Սարսափելի հրդեհ Չարենցավանում․ հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի
Սարսափելի հրդեհ Չարենցավանում․ հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի
11:09
03 Դեկտեմբերի 2021
Խոշոր ավտովթար Երևանում․ Mercedes-ը բռնկվել է, վիրավորներից մեկի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանում․ Mercedes-ը բռնկվել է, վիրավորներից մեկի վիճակը ծանր է.ՖՈՏՈ
16:16
02 Դեկտեմբերի 2021
Մեքենան գողացել էր ու թաքցրել էր խոտի դեզի տակ․25-ամյա երիտասարդը կալանավորվել է (ՎԻԴԵՈ)
Մեքենան գողացել էր ու թաքցրել էր խոտի դեզի տակ․25-ամյա երիտասարդը կալանավորվել է.ՎԻԴԵՈ
14:46
02 Դեկտեմբերի 2021
Երևանում մարդատար «Գազել» է վթարի ենթարկվել․ կան վիրավորներ
Երևանում մարդատար «Գազել» է վթարի ենթարկվել․ կան վիրավորներ
12:32
02 Դեկտեմբերի 2021
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․Ford-ը հայտնվել է արգելապատնեշի վրա, կա վիրավոր
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․Ford-ը հայտնվել է արգելապատնեշի վրա, կա վիրավոր
19:26
01 Դեկտեմբերի 2021
Արարատի մարզի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել. նա որոնվում էր որպես անհետ կորած
Արարատի մարզի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել. նա որոնվում էր որպես անհետ կորած
11:43
01 Դեկտեմբերի 2021
ՀՀ–ում 32–ամյա տղամարդը Tiktok–ով պահանջել է 12 և 10 տարեկան երեխաներից կատարել սեռական բնազդը գրգռող գործողություններ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
32–ամյա տղամարդը Tiktok–ով պահանջել է 12 և 10 տարեկան երեխաներից կատարել սեռական բնազդը գրգռող, անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող գործողություններ
10:39
01 Դեկտեմբերի 2021
Արտակարգ պատահար Երևանում.մեքենան ընկել է շինհրապարակի փոսը, ներսում 5–ամյա երեխա է արգելափակվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արտակարգ պատահար Երևանում.մեքենան ընկել է շինհրապարակի փոսը, ներսում 5–ամյա երեխա է արգելափակվել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:22
01 Դեկտեմբերի 2021
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 2,5 տարեկան երեխա է մահացել. ԲԿ–ն հանդես է եկել պարզաբանմամբ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 2,5 տարեկան երեխա է մահացել. ԲԿ–ն հանդես է եկել պարզաբանմամբ
10:59
30 Նոյեմբերի 2021
Երևանում 15–ամյա երիտասարդը դանակահարել է նախկին փեսային
Երևանում 15–ամյա երիտասարդը դանակահարել է նախկին փեսային