ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր, նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 28-ամյա Ավետիք Հովսեփյանը Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով Ա․ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Կայքի հաղորդմամբ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։Հիվանդանոցում էլ փորձել է խոչընդոտել բժիշկների աշխատանքը, ինչի համար էլ հիվանդանոց է ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա․ Հովսեփյանը ծառայում է ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասում, որպես դասակի հրամանատարի տեղակալ։–0–