Գիշերը 27–ամյա վարորդը Mercedes–ով բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի հսկայական սյանն ու տապալել այն, նա հիվանդանոցում մահացել է (ՖՈՏՈ)

25.02.2021, 09:46
Գիշերը 27–ամյա վարորդը Mercedes–ով բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի հսկայական սյանն ու տապալել այն, նա հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈ
Գիշերը 27–ամյա վարորդը Mercedes–ով բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի հսկայական սյանն ու տապալել այն, նա հիվանդանոցում մահացել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը Երևանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա արգելափակված տուժած։

 - рис.1

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

«Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գետնանցման երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 - рис.2

Փրկարարները Մ. Դ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։–0–