Խոշոր ավտովթար․ բախվել է 26 մեքենա, խցանումը հասնում է 1,5 կմ–ի

20.11.2024, 10:18
Բախվել է 26 մեքենա, խցանումը հասնում է 1,5 կմ–ի
Խոշոր ավտովթար․ բախվել է 26 մեքենա, խցանումը հասնում է 1,5 կմ–ի

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճանապարհի մառախուղի և որոշ վարորդների ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենա վարելու հետևանքով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում մոտ 1,5 կմ հատվածում բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում:  

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ վթարը մոտ 1,5 կմ է և առաջացել է խցանում:

Ոստիկաններն ու պարեկները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։