ԱՆ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով 26 մարդ է տուժել, 1 մարդ մահացել է
14.08.2022,
16:07
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով 26 մարդ է տուժել, 1 մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Սուրմալու» առևտրի կենտրոնում գրանցված պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ժամը 15:00 դրությամբ՝ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած:
Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ցավոք, մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել:
Այսօր ժամը 13:23-ի սահմաններում ուժեղ պայթյուն է որոտացել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, ինչից հետո հրդեհ է բռկվել: Դեպքի վայր է մեկնել 21 մարտական հաշվարկ:-0-