Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 21–ամյա վարոորդը, չունենալով վարորդական վկայական, Mercedes–ով բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել

17.02.2025, 10:33
Խոշոր ավտովթար՝ Երևանում
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 21–ամյա վարոորդը, չունենալով վարորդական վկայական, Mercedes–ով բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Ժ․Ն․–ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարները նախ հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը, ապա պարեկների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան ու տեղափոխել երթևեկելի գոտի։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվել։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։