Հերհեր գյուղում հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմի տանիքը, 200 հակ անասնակեր
14.10.2024,
14:42
Արտակարգ դեպք՝ Հերհեր գյուղում
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 14-ին, ժամը 10։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։10-ին, մարվել՝ 12։35-ին:
Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 28 քմ) և մոտ 200 հակ անասնակեր։

