ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Գ. Մ․-ն իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 43/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 67-ամյա Ժ. Մ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած շտապօգնության խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Գիշերը, ժամը 02։00-ի սահմաններում հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում