Ագարակի մաքսատան մոտ 20 տոննա դիզվառելիքի բաք է պայթել, 45–ամյա քաղաքացի է մահացել

13.04.2021, 18:40
Ագարակի մաքսատան մոտ  20 տոննա դիզվառելիքի բաք է պայթել, 45–ամյա քաղաքացի է մահացել
Ագարակի մաքսատան մոտ  20 տոննա դիզվառելիքի բաք է պայթել, 45–ամյա քաղաքացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր պայթյուն է տեղի ունեցել Ագարակի մաքսատան մոտակայքում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել 20 տոննա դիզելային վառելիքի բաքի (դատարկ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ քաղաքացի Գ․ Ա․-ն (ծնված 1976 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ մահացել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 16:38-ին։ Բաքում այրվել է կուտակված գազ։–0–