+6
Եղանակը Երևանում
Հայ

Իրանի քաղաքացին փորձել է ՀՀ–ից Ավստրալիա տեղափոխել մեթամֆետամինով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ (ՎԻԴԵՈ)

11:56
07 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ:

Նշված զանգվածի հայտնաբերման փաստով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանու ուղարկող է հանդիսանում ԻԻՀ քաղաքացի Է․Բ-ն: Քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Փաստի առթիվ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաները, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
22 Մարտի 2024
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է․ ՎԻԴԵՈ
22:55
22 Մարտի 2024
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր․ կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
15:34
22 Մարտի 2024
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
11:10
22 Մարտի 2024
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
20:56
21 Մարտի 2024
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ)
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈ
19:48
21 Մարտի 2024
Զինված հարձակում Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Զինված հարձակում Երևանում․ տուժածը գլխի վնասվածք է ստացել
12:57
21 Մարտի 2024
Հայաստանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա է հայտնաբերվել
Թմրամիջոցների լաբորատորիան կահավորված էր օդափոխության և ոռոգման համակարգերով
09:25
21 Մարտի 2024
Ազատաշեն գյուղում 100 ճուտ է սատկել հրդեհի հետևանքով
Հրդեհի հետևանքով 100 ճուտ է սատկել
21:15
20 Մարտի 2024
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը (ՎԻԴԵՈ)
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը․ ՎԻԴԵՈ
14:39
20 Մարտի 2024
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է․ այն երկկողմանի փակ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին  քարաթափում է․ այն երկկողմանի փակ է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:06
20 Մարտի 2024
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք