431.27
5.71
396.02
+4
Եղանակը Երևանում
Հայ

Արտակարգ դեպք Երևանում. 18-ամյա երևանցին դանակահարել է 45-ամյա տղամարդուն ու նրա որդուն

15:55
21 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային գործողություններ՝ օրեր առաջ Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցում երկու անձի առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 00։00-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 00։30-ն ընկած ժամանակահատվածում, վերոհիշյալ փողոցի տներից մեկի մոտ 18-ամյա երիտասարդը անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, իր հետ նախապես վերցված դանակով հարվածներ է հասցրել նույն հասցեում բնակվող 45-ամյա տղամարդուն և վերջինիս 22-ամյա որդուն՝ նրանց առողջությանը պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի վայրի զննությամբ հիշյալ փողոցում հայտնաբերվել է արնանման հետքերով, ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:55
02 Փետրվարի 2023
Վթար, վեճ և դանակահարություն. ՃՏՊ–ն դարձել է երիտասարդների դանակահարության պատճառ (ՎԻԴԵՈ)
Վթար, վեճ և դանակահարություն. ՃՏՊ–ն դարձել է երիտասարդների դանակահարության պատճառ. ՎԻԴԵՈ
13:12
02 Փետրվարի 2023
31–ամյա երևանցին բացել է Բերդի համայնքապետարանում գտնվոող տերմինալն ու գողացել 260 հազար դրամ (ՎԻԴԵՈ)
Բացել է տերմինալն ու գողացել 260 հազար դրամ. ՎԻԴԵՈ
11:27
02 Փետրվարի 2023
Գիշերը Երևանի փողոցներից մեկում դանակահարել են սանմաքրում իրականացնող երկու աշխատակցի
Գիշերը Երևանի փողոցներից մեկում դանակահարել են սանմաքրում իրականացնող երկու աշխատակցի
13:27
01 Փետրվարի 2023
20–ամյա եղբայրները դանակի սպառնալիքով քաղաքացուց վերցրել են բջջայի հեռախոսն ու ոսկա մատանին
20–ամյա եղբայրները դանակի սպառնալիքով քաղաքացուց վերցրել են բջջայի հեռախոսն ու ոսկա մատանին
09:53
01 Փետրվարի 2023
Խոշոր հրդեհ' «Երևան» տոնավաճառի մոտակայքում
Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
13:52
31 Հունվարի 2023
Տներում պատրաստել ու իրացրել են հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ (ՎԻԴԵՈ)
Դալար գյուղի տարբեր տներում պատրաստել ու իրացրել են հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ. ՎԻԴԵՈ
11:05
31 Հունվարի 2023
Պայթյուն գազալցակայանում` հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Այսօր պայթյուն է գրանցվել գազալցակայանում` հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ. ՖՈՏՈ
09:55
31 Հունվարի 2023
Ողբերգական ավտովթար Իջևան-Երևան ճանապարհին. զոհերի դիերը հայտնաբերվել են մեքենայից մոտ 10մ հեռու
Ողբերգական ավտովթար Իջևան-Երևան ճանապարհին. զոհերի դիերը հայտնաբերվել են մեքենայից մոտ 10մ հեռու
22:02
30 Հունվարի 2023
Կրակոց Երևանում․ շենքի պատուհանին հայտնաբերվել է կրակոցի հետք
Կրակոց Երևանում․ շենքի պատուհանին հայտնաբերվել է կրակոցի հետք
15:38
30 Հունվարի 2023
Գիշերային ակումբից` ոստիկանության բաժանմունք. 4 երիտասարդ ու մի կին վիճաբանել են
Գիշերային ակումբից` ոստիկանության բաժանմունք. 4 երիտասարդ ու մի կին վիճաբանել են
12:07
30 Հունվարի 2023
Մեքենան բախվել է սյանն ու բռնկվել. 3 երիտասարդ հոսպիտալացվել է
Մեքենան բախվել է սյանն ու բռնկվել
16:48
29 Հունվարի 2023
ԱԹՍ-ների միջոցով հարձակում է տեղի ունեցել Իրանի ռազմական օբյեկտների վրա
Իրանը հայտնել է Սպահան քաղաքի մոտ մի շարք ռազմական օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակման մասին